Բրիտանացի գրող Ագաթա Քրիսթիի ստեղծած, թերևս, ամենահայտնի գրական հերոսը՝ հետախույզ Էրքյուլ Պուարոն, կինոյում ամենաշատ մարմնավորված կերպարներից է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ այդ դերում հանդես է գալիս հոլիվուդյան գերաստղ Ջոն Մալկովիչը:
Պարբերականը նկատում է, որ BBC-ի՝ Պուարոյի մասին նոր հեռուստասերիալում նկարահանվող Մալկովիչը փոխել է լեգենդար հետախույզի տեսքը. Պուարոյի սևաթույր բեղերը դարձել են գրեթե ճերմակ: Բացի այդ, հետախույզը ձեռք է բերել մորուք:
Ընդհանուր առմամբ, Մալկովիչի կերտած կերպարն արտաքինի առումով էապես տարբերվում է Դևիդ Սուշեի, Ալբերտ Ֆինիի ու Պիտեր Ուստինովի «պուարոներից»:
72-ամյա Սուշեն հետախույզին մարմնավորած ամենահայտնի անձն է. նա այս կերպարում նկարահանվել է 24 տարի:
«Իմ հիշելով՝ Ագաթա Քրիսթին Պուարոյին երբեք չի նկարագրել մորուքով: Պուարոն հայտնի էր իր բեղերով և ոչ թե մորուքով: Կարծում եմ՝ սա այն հարցն է, որին դերասանները պետք է զգուշորեն մոտենան»,-նշել է Սուշեն:
Ջոն Մալկովիչ
Դևիդ Սուշե
Ալբերտ Ֆինի
Պիտեր Ուստինով