«Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը կարող է պատժվել մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու համար, հայտնում է «BBC»-ն:
Անգլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իմացել է ֆուտբոլիստի մասնակցությամբ մի տեսանյութի մասին, որտեղ ինքն օգտվում է հեռախոսից` վարման ընթացքում:
Ընդ որում, վստահեցվում է, որ տեսանյութն իրավապահ մարմիններին է փոխանցել անձամբ ակումբը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սալահն ընթանում իր մեքենայով, երբ վերջինիս շուրջ մեծ թվով երկրպագուներ են հավաքված նրանց մեջ նաև երեխաներ:
Ոստիկանությանն ուղարկած տեսանյութի վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել են նաև «Լիվերպուլի» ներկայացուցիչները.
«Ակումբը ֆուտբոլիստի հետ զրուցելուց հետո ոստիկանությանն է փոխանցել տեսանյութն ու այն նկարահանելու հանգամանքները: Ո՛չ ակումբը, ո՛չ ֆուտբոլիստը հետագայում չեն մեկնաբանի այս միջադեպը»,- ասվում է կարմիների հայտարարության մեջ: