Լիտվայի Կազլու Ռուդա քաղաքում կառուցվում է Մերձբալթյան շրջանում առաջին ռազմական ավիապոլիգոնը, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է անվտանգության երաշխիքների տրամադրման European Reassurance Initiative ամերիկյան ծրագրի կողմից։
Նշվում է, որ ավիապոլիգոնում ինքնաթիռները կմշակեն ցամաքում թիրախների խոցման գործողություններ, ինչպես նաև կիրականացվի ռազմաօդային ուժերի համար կադրերի պատրաստում։
Դրա շինարարությունը սկսվել է 2017 թվականին, իսկ ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը։ Նախագծում ներգրավված է ԱՄՆ ՌՕՈՒ-ի RED HORSE ինժեներական ստորաբաժանումը։
Լիտվայի ՊՆ-ն ընդգծել է, որ պոլիգոնի շինարարության ավարտը և ավիացիոն հնարավորությունների բարելավումը «ներդրում կունենա զսպման քաղաքականության մեջ»։
Հաղորդվում է նաև, որ նախարարությունը պոլիգոնի օդային տարածքը քաղաքացիական ավիատրանսպորտի համար ոչ թռիչքային գոտի է սահմանել։