Մեքսիկայի Տամաուլիպա նահանգում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 7 զոհ և 4 վիրավոր: Այս մասին հաղորդում է Excelsior պորտալը:
Երկու մարդատար մեքենայի և կցասայլի բախումը տեղի է ունեցել Սյուդադ-Վիկտորիա և Տամպիկո քաղաքների միջև: Նշվում է, որ զոհվածները եղել են նույն մեքենայում. նրանք վերադառնում էին Ալտամիրա համայնքում անցկացված տոնակատարությունից:
Տվյալների համաձայն՝ զոհվածների թվում կա 1-ամյա երեխա և 15-ամյա աղջիկ:
Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բուժաշխատողները դուրս են բերել տուժածներին մյուս մեքենայից և տեղափոխել հիվանդանոց: