ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ օգոստոսի 13-ին Նյու Յորքի Ֆորտ Դրամ ռազմաբազայում ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն 2019-ի ֆինանսական տարվա համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 717 մլրդ դոլար ծավալով բյուջեի նախագծի համաձայն՝ նախատեսվում է հատկացնել միջոցներ՝ Ռուսաստանին հակազդելու համար: Բացի այդ, փատաթղթով նախատեսվում է նաև ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը, մինչդեռ Պենտագոնը չի ներկայացրել Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ զեկույցը:
Միևնույն ժամանակ՝ 2019-ի ԱՄՆ պաշտպանական բյուջեով նախատեսվում է նաև Պենտագոնին հատկացնել 250 մլն դոլար՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելու համար: Ընդ որում՝ փաստաթուղթը ներառում է նաև Ուկրաինայի հետ կիբերանվտանգության հարցերով համագործակցության մասին օրենքի նախագծի հիմնական կետերը: