Մեծ Բրիտանիայում մոտ ապագայում նախատեսվում է բացել աշխարհում առաջին ավտոմոբիլային հագստավայրը: Այն տեղակայված կլինի նախկին ռազմաօդային ուժերի բազայի տարածքում, որը ներկայում վերածվել է Bicester Heritage բիզնես կենտրոնի: Այս մասին հաղորդում է Automotive World-ը:
Համալիրի կազմում կլինի 344 համար ունեցող հյուրանոց, մարզասրահ, լողավազան, ռեստորան ու բար: Բացի այդ, նախատեսվում է բացել նաև հատուկ մեքենաների ցուցասրահ:
Ներկա պահին Bicester Heritage-ում արդեն տեղակայված են մեքենաների հետ կապված 35 ընկերության գրասենյաները: Մասնավորապես՝ այդ ընկերությունները զբաղվում են դասական մոդելների վերանորոգման ու վերականգնման աշխատանքներով:
«Մենք շատ մեծ հույս ունենք, որ կգրավենք ավտոսիրահարների ուշադրությունը, որոնց անմիջապես հասանելի կլինեն այս թեմայի հետ կապված բոլոր ծառայությունները»,- հայտարարել է բիզնես կենտրոնի գործադիր տնօրեն Դեն Գեոգհեգանը: