Добавить новость

Трепову* выписали из тюремной больницы и вернули в ИК-2 Мордовии

Алаудинов сообщил об освобождении населенного пункта под Курском от ВСУ

ГУФСИН рассказал о тяжелом состоянии сотрудников, переживших захват ИК-19

Пострадавшие при ЧП в ИК под Волгоградом находятся в тяжёлом состоянии



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում դժվարություններ կան` կապված ՀՀ-ից Գերմանիա մեկնող փախստականների հետ. Աշոտ Սմբատյան

Tert.am-ը Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ զրուցել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դինամիկայի, գերմանաադրբեջանական ռազմական համագործակցությանը ՀՀ-ի կողմից «միջամտության» և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՝ Հայաստան հնարավոր այցի մասին:

-Պարո՛ն դեսպան, հայ-գերմանական հարաբերություններն անցել են զարգացման տարբեր փուլերի միջով: Ինչպե՞ս կգնահատեք դրանց զարգացման դինամիկան: Ի՞նչ բնորոշում կտաք ընդհանրապես այս պահին հայ-գերմանական հարաբերություններին:

-Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը դինամիկ զարգացում է ապրել: Նոր որակ է ստացել քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են բարձրաստիճան փոխայցերը, ընդլայնվել ու խորացել են տնտեսական, հումանիտար, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերը: Մեզ համար կարևոր ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում նաև Գերմանիայի հետ փոխգործակցությունը խորացնելու գործում:

Մեր երկկողմ օրակարգը բավական ընդգրկուն է, բազմաոլորտ և մշտապես ընդլայնվող։

Մոտ մեկ ամիս առաջ կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Գերմանիա, որը կարելի է գնահատել շատ արդյունավետ․քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի արդի թեմաներն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է՝ առաջինը ԵՄ երկրների շարքում, և մենք մեծապես արժևորում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գերմանական ներդրողների ակտիվությունը մեր երկրում:

Անցյալ տարի ունեցել ենք երկկողմ առևտրաշրջանառության աճ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով թե՛ երկկողմ առևտրաշրջանառության, թե՛ արտահանման և թե ներմուծման ծավալների աճը տպավորիչ է: Տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարային ոլորտներ են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները: Այդ համատեքստում կցանկանայի կարևորել ապրիլի 10-13-ը ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների այցելությունը Գերմանիա՝ «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին մասնակցելու նպատակով։

Մեր ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնումը: Այս ճանապարհին խոչընդոտ էր մեր երկրների միջև ուղիղ չվերթների բացակայությունը: Սակայն այս հարցը ևս լուծվեց: Ուրախալի է, որ արդեն մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին («Fly Germania» ավիաուղիներ) ուղիղ չվերթը, որը նույնպես կարևոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման համար: Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ այս տարի գերմանական հայտնի «Դյումոնտ»  հրատարակչությունը տպագրել է առաջին գերմանալեզու լայնածավալ ուղեցույցը Հայաստանի վերաբերյալ: Այն մեծապես կխթանի Հայաստանի զբոսաշրջային ուղղությունն առավել ճանաչելի դարձնելու համար:

Գերմանիան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է: Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցությունը (GIZ) և Գերմանական զարգացման բանկը (KFW), որոնք աջակցում են մեր երկրի տնտեսական զարգացմանը:

-Վերջերս հայ-գերմանական հարաբերություններում անհանգստություններ առաջացան կապված գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված մտադրությունների հուշագրի հետ, որը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակ ուներ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բեռլին այցի և Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտնի է, որ թեման քննարկվել է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ գերմանական կողմի բացատրություններն այս հարցի վերաբերյալ լիովին բավարարել է իրենց: Կարո՞ղ ենք համարել, թե թեման փակված է, կնճիռ հայ-գերմանական հարաբերություններում չի առաջանա՞:

-Իրավացի եք, այն պատասխանը, որ գերմանական կողմը տվել է հարցի առնչությամբ, լիովին բավարարում է հայկական կողմին։ Սակայն գիտեք, այս հարցը պետք է դիտարկել առավել կոնկրետ․ հայկական կողմը հետևողական է լինելու Ադրբեջանի՝ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի հրահրման ցանկացած ձգտում կանխարգելելու գործում, և այդ գործընթացում մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների լիակատար աջակցությունը։         

-Պարո՛ն Սմբատյան, Հայաստանում իշխանափոխությունից հետո մեծ ակնկալիքներ կան տարբեր՝ հատկապես արևմտյան երկրներից ներդրումների ծավալների մեծացման: Գերմանիայում ինչպե՞ս ընկալվեց հայաստանյան «թավշյա հեղափոխությունը»: Կա՞ հետաքրքրվածության աճ գերմանացի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:

-«Թավշյա հեղափոխությունը» Գերմանիայում ընկալվեց դրական, քանզի թե´ մեր գերմանացի գործընկերները, թե´ գերմանական մամուլն ընդգծում էին հայաստանյան ներքաղաքական զարգացումների խաղաղ, անցնցում, բոլոր կողմերի` առանց բռնի ուժ կիրառելու և քաղաքացիական հասարակության բարձր իրավագիտակցության կարևորությունը: Գերմանական կողմը հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին` ողջունում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի նոր թափը, նոր կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Հայաստանի ԵԱՏՄ անդամակ­ցութ­յունը, Հայաստանի գործարար միջավայրի, ներդրումային օրենսդրական դաշտի հետևողական բարելավումը ԵՄ աջակցությամբ և ԵՄ չափորոշիչներով զգալիորեն դյուրացնում և շահավետ են դարձնում ներդրումները Հայաստանում։ Մեր գերմանացի գործընկերներին` այդ թվում՝ մասնավոր գործարար հատվածին, պարբերաբար ներկայացնում ենք ՀՀ ներդրումային դաշտի հնարավորությունները, տնտեսական զարգացման առաջնային ոլորտները, կազմակերպում ենք ոլորտային գործարար համաժողովներ, հանդիպումներ և փոխայցեր: Գերմանական կողմը հատկապես շահագրգռված է ՏՏ, էներգետիկայի և վերականգնվող էներ­գիա­յի արտադրության, շրջակա միջավայրի պաշտպանության, մանր գյուղացիական տնտեսությունների ոլորտներում համագործակցությամբ:

-Հայաստան-Գերմանիա հարաբերություններն իհարկե կառուցողական են, բայց, կարծում եմ՝ մեզ համար ցանկալի չափով չեն զարգացած: Կարո՞ղ ենք ասել, որ դրա պատճառը նաև Գերմանիայում թուրքական մեծ սփյուռքն է, դրա ունեցած լծակները, թե՞ Գերմանիան պարզապես շատ մեծ հետաքրքրություն չունի Հայաստանի նկատմամբ:

-Ինչպես արդեն նշեցի, հայ-գերմանական օրակարգն ակտիվ զարգանում է: Իհարկե, կա նաև չիրացված ներուժ, որի ուղղությամբ պետք է շարունակական աշխատանքներ տանենք, հատկապես` տնտեսական ուղղությամբ: Գերմանիայի արտաքին քաղաքական օրակարգը շատ բազմազան է, և բնականաբար կարևոր առաջնահերթություններից են ԵՄ ուղղությունը, ԳԴՀ-ԱՄՆ, ԳԴՀ-Չինաստան, ԳԴՀ-ՌԴ, ԳԴՀ-Թուրքիա հարաբերությունները: Հայաստանի հետ հարաբերությունները տեղավորվում են Գերմանիայի` հարավկովկասյան տարածաշրջանում տարվող քաղաքականության, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Ուստի, ԳԴՀ կառավարությունը Հայաստանի հետ կառուցում է իր հարաբերությունները` հաշվի առնելով նաև մեր երկրի դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

-Թուրք-գերմանական հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը շարունակող այն գործընթացներին, որոնք պետք է Գերմանիան իրականացներ: Բանաձևում անդրադարձ կա, մասնավորապես, Գերմանիայում դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ընդգրկելու, հայերի և թուքերի հաշտեցմանը, Թուրքիայում հայկական հուշարձանների վերականգնմանը նպաստելու և այլնի մասին: Բանաձևն ընդունելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ի՞նչ արդյունքներ է գրանցել Գերմանիան այս գործընթացներն իրականացնելու հարցում, արդյոք այդ կոչերն իրականացնելը դեռ Գերմանիայի օրակարգո՞ւմ է:

-Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո՝ այս երկու տարիների ընթացքում, ԳԴՀ 4 երկրամասերի դպրոցական ծրագրերում արդեն ներառվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական նյութեր: 2016թ. ԳԴՀ երկրամասերի լուսավորության և մշակույթի նախարարների համաժողովի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տպագրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիդակտիկ ձեռնարկը օգտագործել նաև ԳԴՀ բոլոր երկրամասերում: Այս ուղղությամբ դեսպանությունը շարունակական աշխատանքներ է տանում Գերմանիայի այլ երկրամասերի պատկան մարմինների հետ` դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհրաժեշտ դիդակտիկ նյութերը ներառելու համար:

Գերմանական քաղաքական հիմնադրամները տարբեր հարթակներ և ծրագրեր են առաջարկում հայ և թուրք քաղաքացիական հասարակությունների` հատկապես երիտասարդների միջև երկխոսություն ձևավորելու համար: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այդ ծրագրերը օգտակար և արդյունավետ կլինեն:

-Պարո՛ն դեսպան, հայտնի է, որ ՀՀ շատ քաղաքացիներ առողջական խնդիրներ լուծելու պատրվակով հայտնվում են Գերմանիայում և հաստատվում այնտեղ: Սա ինչպե՞ս է ընկալվում Գերմանիայում, արդյոք այդ խնդիրն ազդեցություն ունենո՞ւմ է Գերմանիայում ՀՀ-ի վարկանիշի վրա:

-ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, գիտեք, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկով: Ահա այս հարցում որոշակի դժվարություններ են առաջանում` կապված Հայաստանից Գերմանիա մեկնող, այդ թվում՝ առողջական խնդիրներից ելնելով, փախստականների հետ: Բնականաբար, Գերմանիայի կառավարությունն ուշադիր հետևում է այս միգրացիոն հոսքին, մենք պարբերաբար քննարկում ենք մեր գերմանացի գործընկերների հետ ստեղծված իրավիճակը և փորձում ընդհանուր լուծումներ գտնել: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև գերմանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում՝ հաշվի առնելով այս գործընթացի կարևորությունը երկու հասարակությունների միջև կապերն ամրապնդելու գործում:

Արդյունավետ գործում է ՀՀ-ԵՄ հետընդունման մասին համաձայնագիրը․ Հայաստանը կատարում է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները և երբեք անօրինական միգրացիայի կողմնակիցը չի եղել:

Հաշվի առնելով Գերմանիայում ներգաղթյալների հետ կապված հարցի զգայունությունը գերմանացի հասարակության համար` վերոնշյալ երևույթներն երբեմն բացասական երանգներով իրենց արտահայտությունն են գտնում գերմանական մամուլում:

Կարծում եմ` կարևոր է, որ յուրաքանչյուրը նման որոշում կայացնելուց առաջ մանրակրկիտ ծանոթանան փախստականների և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Գերմանիայի օրենսդրությանը, ինչպես նաև այդ ոլորտում առկա զարգացումներին:

-Արդյոք նախատեսվու՞մ է երկու երկրների առավել բարձր մակարդակների փոխայցելությունների ակտիվացում: Այս օրերին մամուլում քննարկվում է, որ օգոստոսի 23-ին Անգելա Մերկելը այցելելու է Հայաստան՝ տարածաշրջանային այցի շրջանակներում: Կուզեի Ձեզնից ճշտել՝ արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

-Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ մեր երկրների միջև հարաբերությունները խորանան: Այդ համատեքստում, իհարկե, կարևոր են երկկողմ այցերը, որոնք խթանում են համագործակցության և առկա կապերի ընդլայնմանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փոխադարձ այցելությունների դինամիկան բավականին հագեցած է։ Իսկ Ձեր հարցի առնչությամբ պարզապես ասեմ, որ առկա է նման բարձր մակարդակի այցելությունների մասին հասարակությանը տեղեկացնելու ընթացակարգ, ուստի դրանից դուրս որևէ հայտարարություն անելը համարում եմ ժամանակավրեպ։

-Նաև կցանկանայի իմանալ Ձեր մոտեցումը՝ ո՞րն է լուծման խիստ անհրաժեշտություն պահանջող խնդիրը հայ-գերմանական հարաբերություններում:

-Գիտեք, ես չէի առանձնացնի որևէ մեծ խնդիր, որն այսօր առկա է հայ-գերմանական հարաբերություններում և որը հրատապ լուծման կարիք ունի:

Բոլոր ոլորտներում էլ պետք է շարունակենք հետևողական աշխատանքներ տանել մեր գերմանացի գործընկերների հետ` առավել արդյունքներ գրանցելու համար` լինի դա քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում, առկա միգրացիոն խնդիրների կարգավորման բնագավառում:

Մեր երկրների միջև համագործակցության հարցում մենք առհասարակ հիմնվում ենք ոչ թե խնդիրների, այլ առկա այն ներուժի վրա, որը տարեցտարի փորձում ենք ընդլայնել և ամրապնդել:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Сергей Бабуров из 'Кофейного навигатора' представил анализ кофейного рынка Москвы в 2024 году

Исторический опыт

Диверсия на важнейшей стратегической базе НАТО в Норвегии, или приключения Петрова и Боширова в Скандинавии

«Локомотив» обыграл «Ростов» и поднялся на первое место в таблице РПЛ

Музыкальные новости

Студия Звукозаписи в Москве. Создание Песен, Музыки, Аранжировок.

Гений и столица. Кто живет в московской квартире, где мучился Чехов

РПЛ-2024/25. 6-й тур. «Динамо» — «Краснодар». Прямая трансляция

Бастрыкину приходится заниматься обрушившимися на ребенка качелями в Волгограде

Новости России

В жилом доме в Пресненском районе заменили лифтовое оборудование

«Не знал, что сковородой бьют». Почему мигранты разводятся с россиянками?

Голкипер "Динамо" Лунев в двух словах описал свое состояние после травмы

«Локомотив» обыграл «Ростов» и поднялся на первое место в таблице РПЛ

Экология в России и мире

Новые лица отелей Hilton на Сейшелах

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Обувной бренд Katy Perry представил коллаборацию с Hello Kitty

Ростов-на-Дону вновь принял финалистов спартакиады учащихся

Спорт в России и мире

Александрова проиграла в полуфинале теннисного турнира в Монтеррее

Теннисистка Александрова довольна своей игрой во втором круге турнира WTA в Мексике

Синнер о допинговом деле: «Теперь я в курсе, кто мне друг, а кто – нет. Те, кто хорошо меня знает, понимают, что я никогда не нарушу правила»

Арина Соболенко показала, как проходит её день в Нью-Йорке

Moscow.media

Певец и музыкант Алекс Анохин: и тут, и там

На трассе М-8 Холмогоры в Подмосковье меняют верхний слой покрытия

Самое интересное за прошедшую неделю мы собрали для вас в воскресном дайджесте

В Сочи подвели итоги конкурса национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона











Топ новостей на этот час

Rss.plus






Может ли Дуров рассчитывать на обмен и возвращение в Россию: Эксперты об аресте основателя Telegram

«Локомотив» обыгрывает «Ростов» со счетом 2:1 после первого тайма матча РПЛ

Уголовное исследование: суд изучит гибель пациентов клиники из-за рентгена

На капремонт улицы Германа в Пскове Москва выделила 300 млн рублей