Добавить новость

При посредничестве Москвы: Армению и Азербайджан ждет нормализация отношений

Илан Шор не исключил принятия в Молдавии закона о запрете посещения РФ оппозицией

Тулячка стала бронзовым призером Всероссийских соревнований по дзюдо

В Росгвардии состоялось расширенное заседание президиума Совета ветеранов

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե առկա խնդիրները լուծում ստանում են՝ լավ, եթե ոչ՝ Փաշինյանը ոչ մեկին չի դարձնելու բալաստ. Մ. Սուքիասյանը՝ վարչապետի կադրային քաղաքականության մասին

Tert.am –ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն անդրադառնում է օգոստոսի 17-ի հանրահավաքի քաղաքական օրակարգին՝ ասելիքին, նպատակներին, Փաշինյանի վարչապետության 100-օրյա ընթացքում արվածին, հասարակության որոշ հատվածների մոտ ձևավորված դժգոհություններին:

-Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանը մոտ 10 օր առաջ հայտարարեց, որ հեղափոխությունը շարունակվում է: Քանի որ արդեն իսկ շրջանառության մեջ է մտել «հակահեղափոխություն» բառը, այս առումով քաղաքական դաշտում ինչ-որ վերադասավորումների հնարավորություն տեսնո՞ւմ եք: Ի վերջո, չմոռանանք, որ ժամանակավոր, համաձայնության կառավարության կազմում գտնվող Դաշնակցությունն է իրեն բավականին ինքնուրույն պահում, մյուս քաղաքական ուժերի պահվածքը նույնպես հետաքրքիր է:

-Քանի որ սա համաձայնության կառավարություն է, որը նպատակ ուներ լուծել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջացած իշխանական ճգնաժամը և նախապատրաստել արտահերթ ընտրությունները, ապա այդ պարագայում այս կառավարությունից, հավաքական առումով, որպես քաղաքական համադրություն, հեռահար, երկարաժամկետ ակնկալիքներ ունենալը, կարծում եմ, ի սկզբանե իրականության մեջ չի եղել: Այլ բան, որ ընթացքը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք բավականին սուվերեն քաղաքական ուժերի հետ, որոնց քաղաքական օրակարգերը կարող են բավականաչափ տարբերություններ ունենալ: Կդժվարանայի որևիցե կանխատեսում անել, բայց որևիցե բանի փորձ բացառել նույնպես չեմ պատրաստվում: Կարծում եմ՝ որքան մոտենա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերջնաժամկետը, այսինքն՝ պառլամենտի արձակուրդից վերադառնալուց հետո սկսվեն Ընտրական օրենսգրքի քննարկումները, դրանից դուրս այլևս ակտուալ են լինելու արտահերթ պառլամենտական ընտրությունների վերաբերյալ քննարկումները: Այլ օրակարգ, ըստ իս, այս պառլամենտն այլևս չի ունենալու, եթե չլինեն ընթացիկ հրատապ ինչ-ինչ օրենսդրական նախաձեռնություններ: Եվ ակնհայտ է, որ պառլամենտը չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Եվ կառավարությունը շահագրգիռ է լինելու օր առաջ ստանալ մեծամասնություն պառլամենտում և 5 տարվա կտրվածքով թե՛ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, թե՛ ներքին բարեփոխումներում գնալ ավելի համարձակ ու վճռական հեղափոխական քայլերի:

-Օգոստոսի 17-ի հանրահավաքը, որը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի 100 օրվա արածի հաշվետվության հանրահավաք է, և որին ընդառաջ ցուցակներ հրապարակվեցին, թե ինչ է արվել, հաշվի առնելով այսպես կոչված հակահեղափոխությունը, լինելու է հեղափոխության առաջնորդողին պաշտպանողների ստուգատես: Եվ նաև տեսակետ կա, որ հանրահավաքի բազմամարդությունն իրականում պետք է վկայի՝ արդյոք մեծամասնությունը պաշտպանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, այս ընթացքում հասարակության, մամուլի, վերլուծաբանների մոտ տարբեր տրամադրություններ են. կան դժգոհողներ, կան հիասթափվածներ, մարդիկ, ովքեր ավելին էին սպասում, ոմանք դժգոհ են Փաշինյանի թիմից:

- Անկեղծ ասած, այս կարճ ժամանակահատվածը չէի համարի այն բախտորոշ ժամանակը, որի վերաբերյալ կարելի է միանշանակ և վերջնական եզրահանգումներ անել: Կարծում եմ՝ հանրահավաքի բնույթն ու ասելիքը պարզաբանելու է անձամբ Փաշինյանը, և նրա խոսքից պարզ կդառնա, թե հանրահավաքն ինչ նպատակ է հետապնդում և ինչ խնդիրներ է լուծելու: Անշուշտ, տարաբնույթ մեկնաբանություններ կան, տեսանելի են, բայց, ըստ իս, կրում են որոշակիորեն սուբյեկտիվ բնույթ: Տասնյակ տարիներով կուտակված խնդիրները հաստատ 2-3 ամսում չէ, որ ստանալու են ամբողջական և վերջնական լուծում: Այստեղ շատ ավելի էական են միտումները, և ինձ թվում է՝ միտումների և անելիքների վերաբերյալ ավելի հստակություն կմտնի, իսկ մնացյալն այն դաշտից է, երբ յուրաքանչյուրն ունի իրավիճակին գնահատական տալու, սեփական ակնկալիքների մասին բարձրաձայնելու իրավունք: Իսկ իշխանությունն էլ, կարծում եմ, ականջալուր է լինելու տարաբնույթ մեկնաբանություններին, ցանկություններին և ակնկալիքներին և սեփական անելիքներում հաշվի է առնելու տարբեր հասարակական հարթակներից հնչող ռացիոնալ ազդակները: Հետևաբար, կարծում եմ՝ կոմունիկացիոն լավ հարթակ է լինելու հանրահավաքը:

-Հասարակության լյուստրացիոն սպասումները կարծես թե լիուլի արդարացան. տասնյակ քրեական գործեր, չարաշահումների մասին հաղորդագրություններ, կոռուպցիոն սխեմաներում՝ դերակատարների ու մեխանիզմների բացահայտումներ: Այսուհանդերձ, հասարակությունն ունի նաև սոցիալական սպասումներ, և թեպետ ասում եք՝ 100 օրում հնարավոր չէ մաքրել Ավգյան ախոռները, բայց արդյոք հասարակությունը հասկանում է ու ներում:

-Այս ժամանակահատվածի համար շեշտեցի 2-3 ամիսը, բայց իրականում կարծում եմ, դա 2-3 տարվա խնդիր էլ չէ: Այնպես չէ, որ յուրաքանչյուրս իմանալով, ինչպես դասականը կասեր՝ ըստ օդում կախված լուրերի, թե ով ինչ չարաշահումներ է արել, կամ ինչ եկամուտներ ու կոռուպցիոն հարստություն ունի, էսպես միանգամից հեղափոխությունը պետք է գար, բոլորին մի քանի օրում պատի տակ կանգնեցներ, զենքի սպառնալիքով ինչ-որ գումարներ վերադարձնեին բյուջե, և մենք ապրեինք պայծառ ու հրաշալի Հայաստանում: Ամենակարևոր պրոբլեմը, որ եղել է նախորդ տասնամյակներին, օրենքի գործողությունն ու գործածությունն է եղել: Հիմա օրենքը Հայաստանում աստիճանաբար մտնում է ուժի մեջ: Եվ, անկեղծ որ ասենք, 2-3 ամսում դժվար է ակնկալել մինչև վերջ բացահայտված, դատարան մտած, դատարանի օրինական վճռով ուժի մեջ մտած որևիցե կոռուպցիոն սխեմա, որի արդյունքում կպարզվի, թե ով է հանցագործը, ինչքան վնաս է հասցրել պետությանն ու ինչքանն է վերականգնվել:

- «Սոցիալական սպասումներ» ասելով՝ հասկանում ենք, որ մարդիկ այսօր, 2-3 ամսից, ակնկալում են իրենց սոցիալական վիճակի բարելավում: Աշխատավարձերի, թոշակների բարձրացում: Այսինքն՝ այս կտրվածքով վիճակը չի լավանում և մյուս կողմից, բազմաթիվ մարդիկ դժգոհում են գյուղմթերքի ու այլ ապրանքների թանկացումներից:

- Տարիներով գործել է համակարգը, որն ապահովել է օրինական և ապօրինի շրջանառություն, հիմա եկել է այդ համակարգի կազմաքանդման ու այն բաց և թափանցիկ համակարգով փոխարինելու ժամանակը: Դա տարիներով կարծրացած համակարգ է, ինչը պարունակում է որոշակի ռիսկեր, լարումներ, ցնցումներ, բայց դրանք այնպիսի մասշտաբային բնույթ չեն կրում, որ տոտալ ազդեցություն ունենան լայն շերտերի սոցիալական և իրավիճակի վրա: Այլ բան, որ այդ փոփոխություններին զուգահեռ, պետք է հստակ տեսանելի լինի այն ուղին, տարբերակը, ճանապարհը, որով գնալու են՝ նոր իշխանությունը, նոր կառավարությունը: Ու ես կարծում եմ՝օրենքի հետ կապված ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Եվ մեր հասարակությունը որքան էլ դժգոհի ինչ-որ ընթացիկ բարդություններից, գիտակցում է, որ տասնյակ տարիներով կուտակված խնդիրները և ձևավորված ոչ ֆորմալ գումարային շրջանառությունների այս համակարգերի կազմաքանդումը ժամանակատար խնդիր է: Եվ եթե ուզում ենք, որ այդ ամենը համապատասխանի օրենքի տառին ու ոգուն, որևիցե տարընթերցում չմնա, և թալանի ու ապօրինության մեջ ապրած որևիցե մեկը հանկարծ ու հանկարծ հալածյալի լուսապսակ չհագնի, ապա պետք է նաև ժամանակ, որ ամեն ինչը համապատասխանի օրենքին:

-Պարո՛ն Սուքիասյան, կա կարծիք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը միտված չեն այլ քաղաքական ուժերի հետ խոր համագործակցության, որովհետև չնայած համաձայնության, ժամանակավոր կառավարությունը կոալիցիոն է, մնացած բոլոր օղակներում՝ մարզպետարաններից մինչև փոխնախարարներ, վարչության պետեր, այսպես ասենք՝ հեղափոխության թիմն է: Հիմնականում երիտասարդներ, որոնք Նոր Հայաստանում պետք է ստեղծեն այն, ինչի համար արել են հեղափոխություն: Բայց կա նման կարծիք, որ Փաշինյանին ակնհայտորեն խանգարում է քաղաքական թիմ չունենալը, քանի որ վարչապետը կարծես թե ՔՊ-ն ու հեղափոխական թիմը ինքնաբավ է համարում և գերադասում է «մաքուր ձեռքեր, մաքուր կենսագրություն» տարբերակը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, և որքան երկար սա կարող է շարունակվի: Խորհրդարանական ընտրություններից առաջ ևս Նիկոլ Փաշինյանի կհաջողվի՞ «յոլա գնալ» առանց քաղաքական ուժերի:

-Նախ, չէի ասի, որ այդպես համատարած ապաքաղաքական են, կամ այդ նշանակումները զերծ են քաղաքական կենսագրություններից, որովհետև հեղափոխության քաղաքական ճանապարհը մեկ ամսում կարող է ունենալ շատ ավելի մեծ բովանդակություն, քան շատ ու շատ կուսակցությունների՝ տասնամյակներ շարունակ, կուսակցական «զնաչոկները» կոստյումներին, համագումարների մասնակցած լինելը: Կամ եթե կենսագրություն ենք համարում նախկինում ընտրություններում իշխանությունների համար ընտրակեղծիքներ ապահովելը կամ իշխանությունների կողքին լինելը, կարիերիզմով տարվելը, այսինքն՝ եթե դրանք են այլընտրանքները, ապա Փաշինյանի հեղափոխական թիմը հաստատ ավելի քաղաքական է: Եթե ցանկանում եք ավելի խորն անդրադառնալ ոլորտային պրոֆեսիոնալիզմին և սրանից բխող այլ խնդիրների, ապա տարիների վաղեմությունից ճանաչելով Փաշինյանին՝ կարող եմ պնդել, որ երբ առաջանան կադրային փոփոխության իրավիճակներ, ոչ մի սուբյեկտիվ հանգամանք նրան չի կաշկանդելու գնալ այս կամ այն փոփոխության, քանի որ իր համար առաջնահերթ մարտահրավերներն այն խնդիրներն են, որ պետք է դրված լինեն ցանկացած պաշտոնյայի առաջ: Եթե այդ հարցերը լուծում ստանում են, խնդիր չկա, եթե ոչ՝ Փաշինյանը ոչ մեկին չի դարձնելու իր իշխանության համար բալաստ, այլ փորձելու է գտնել քաղաքական տիրույթում նոր լուծումներ, նոր որոշումներ: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ արտահերթ պառլամենտական ընտրությունների արդյունքում պառլամենտական մեծամասնություն ստանալով՝ Փաշինյանը գնալու է որոշակի փոփոխությունների ու թարմացումների: Եվ այդ լրացուցիչ ռեսուրսն իրեն տալու են նաև ընտրությունները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Ученые доказали, что препарат от диабета помогает бороться с курением и ожирением

В Москве открылась выставка Росгвардии «Легендарный командующий» в честь генерала армии Ивана Кирилловича Яковлева

При посредничестве Москвы: Армению и Азербайджан ждет нормализация отношений

В Росгвардии состоялось расширенное заседание президиума Совета ветеранов

Музыкальные новости

РПЛ-2024/25. 6-й тур. «Динамо» — «Краснодар». Прямая трансляция

ФК «Краснодар» 25 августа в рамках шестого тура РПЛ сыграет с «Динамо»

«Намечается большая игра»: полковник спецслужбы объяснил происходящее с Дуровым

Дистрибьюция Музыки.

Новости России

Илан Шор не исключил принятия в Молдавии закона о запрете посещения РФ оппозицией

Новости Красноуфимского района

А ужин надо отдавать врагу

В Росгвардии состоялось расширенное заседание президиума Совета ветеранов

Экология в России и мире

10 самых длинных рек в мире

«Маринс Нижний Новгород» дарит билеты на фестиваль «ПАРИ ФЕСТ» 2024

Александр Бордов отмечает день рождения

Дети-пациенты Ставропольской психиатрической больницы посетили спортивный комплекс детского центра Family Park.

Спорт в России и мире

Синнер о допинговом деле: «Теперь я в курсе, кто мне друг, а кто – нет. Те, кто хорошо меня знает, понимают, что я никогда не нарушу правила»

Теннисистка Александрова довольна своей игрой во втором круге турнира WTA в Мексике

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Александрова вышла в полуфинал турнира WTA-500 в Монтеррее

Moscow.media

Огнестойкий блогер

Компания Great Wall привезет большой рамный внедорожник Haval H5 в Россию

В Сочи подвели итоги конкурса национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

Две орловчанки перевели мошенникам по более полутора миллиона рублей











Топ новостей на этот час

Rss.plus






В Росгвардии состоялось расширенное заседание президиума Совета ветеранов

Илан Шор не исключил принятия в Молдавии закона о запрете посещения РФ оппозицией

Ученые доказали, что препарат от диабета помогает бороться с курением и ожирением

В Москве открылась выставка Росгвардии «Легендарный командующий» в честь генерала армии Ивана Кирилловича Яковлева