Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի «Ալաշկերտ»-«Փյունիկ» ու երրորդ տուրի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումները հետաձգվել են:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» օգոստոսի 16-ին ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Մաքքաբիի» հետ, իսկ «Ալաշկերտը»՝ «Կլուժի»: