Օգոստոսի 9-ին, ժամը 17:02-ի դրությամբ Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ն ավարտել է Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածի մաքրման աշխատանքները:
Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: