ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլ-Նյումանը գաղտնի ձայնագրել է նրա անձնական խոսակցությունները: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը:
Թերթի աղբյուրները հաստատել են Մանիգոլ-Նյումանի մոտ ձայնագրությունների առկայությունը, ինչպես նաև այն, որ նա կիսվել է դրանցով այլ մարդկանց հետ:
Նշվում է, որ այս ձայնագրությունները Մանիգոլ-Նյումանն օգտագործել է Սպիտակ տանն աշխատելու մասին անկեղծ մեմուարներ գրելու համար:
Հայտնի է, որ Թրամփի նախկին օգնականի գիրքը (Unhinged: An Insider's Account of the Trump White House) լույս կտեսնի օգոստոսի 14-ին:
«Նման ձայնագրությունների առկայությունը վկայում է Թրամփի նկատմամբ լուրջ դավաճանության մասին նրա նախկին օգնականի կողմից, որն ավելի վաղ հավատարիմ էր և այժմ, հավանաբար, որոշել է շահ ունենալ նախագահի հետ մտերմության հաշվին», - նշել է աղբյուրը: