Պերսեիդների ասուպային հոսքը տարվա լավագույն ժամանակն է «աստղաթափը» տեսնելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս հոսքը Սվիֆթ-Թաթլ գիսաստղի պոչն է:
Ամեն տարի Երկիրն անցնում է այս հոսանքի միջով: Միլիոնավոր մասնիկներ այրվում են մթնոլորտում, իսկ ամենախոշորները հնարավոր է լինում տեսնել մի քանի վայրկյան:
Այս տարվա «աստղաթափը» առավել դիտարժան կլինի օգոստոսի 12-13-ը, երբ հնարավոր կլինի գիշերային երկնակամարում ժամում 50-60 ընկնող ասուպ տեսնել:
Աստղաթափը տեսանելի կլինի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Կանադայի, Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի բնակիչների համար: