Ռուսական Pussy Riot փանք խմբի անդամներից Մարիա Ալյոխինային արգելել են լքել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է նրա գործընկերը Թվիթերում գրառմամբ:
Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները Ալյոխինային թույլ չեն տվել մեկնել Լոնդոն:
Երկու օր առաջ Մարիա Ալյոխինան և ևս երկու ակտիվիստ բողոքի ակցիա էին իրականացրել Մոսկվայում Դաշնային քրեակատարողական ծառայության շենքի դիմաց: Ակտիվիստները կարմիր պաստառ էին փակցրել շենքին, որի վրա գրված էր «Գուլագ», շենքի պատին նաև ծեծված բանտարկյալների լուսանկարներ էին փակցված: