Համացանցի օգտատերերը կրկին ակտիվ քննարկում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ռևերանս անելու տարօրինակ ձևը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս անգամ նրանց ուշադրությունը գրավել է այն, թե ինչպես է երկրի ղեկավարը ողջունում արքայազն Ուիլյամին: Օգտատերերի կարծիքով՝ Մեյն ավելի շատ մարզանք էր անում, քան ռևերանս:
Աղբյուրը նկատում է, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ լուսանկարներ, որոնցում Մեյը «կքանիստ» անելով է ողջունում թագուհի Էլիզաբեթ 2-րդին ու թագավորական ընտանիքի մյուս անդամներին:
Սակայն անգլիական էթիկետի կանոնների համաձայն՝ այդքան ցածր ռևերանս անելը ճիշտ չէ ու համապատասխանում է «թատերական բեմադրությունների սիրահարներին»: