«Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են բավական թանկ գներով: Խոսքը և´ մրգերի, և´ բանջարեղենի մասին է: Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը, եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում: Նույնը նաև պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան: «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ է ներկրվում»,-նշեց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: