«Բարսելոնայի» նորեկ Արտուրո Վիդալը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել:
«Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայում» լինելու համար. ինձ համար աշխարհի լավագույն ակումբում եմ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի հաղթեմ ամեն ինչ: Ես առաջ քայլ եմ կատարել:
Ցանկանում եմ օգնել թիմին տիտղոսներ նվաճելու համար:
Կարծում եմ՝ առաջիկա 3 տարիներին մենք ամեն ինչ կնվաճենք:
Ես «անտիմադրիդիստ» չեմ, մրցակից եմ բոլոր թիմերին, որոնք խաղալու են «Բարսելոնայի» դեմ: Իմ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, հուսով եմ՝ դա կանեմ «Բարսելոնայի» հետ»,- չիլիացու խոսքն է մեջբերել «Marca»-ն: