Ճապոնիայում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, ինչի պատճառով երկրի վարչապետ Սինձո Աբեն ստիպված է եղել չեղարկել Եվրոպա ու Մերձավոր Արևելք այցը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
NHK հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 109-ի, ևս 79-ն անհայտ կորած է համարվում, տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Աբեն պատրաստվում էր Բրյուսել այցելել Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու համար, ինչպես նաև պատրաստվում էր մեկնել Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։ Դրա փոխարեն Աբեն մտադիր է երկրի տուժած շրջաններ այցելել։