Ռուսաստանում մշակում են ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված նոր ինքնաթիռ, որը կկարողանա շարքից հանել ռազմական արբանյակները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նորույթը փոխարինելու կգա ներկայում կիրառվող Իլ-22ՊՊ «Պոռուբշչիկ» մոդելին:
Ռազմական արդյունաբերական ոլորտը ներկայացնող քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը միանգամայն նոր տեխնոլոգիական համալրումների շնորհիվ կկարողանա ռադիոէլեկտրոնային ճնշում գործադրել ցանկացած տիպի՝ ցամաքային, օդային, ծովային թիրախների նկատմամբ, շարքից հանել թշնամու արբանյակները:
Հայտնի է, որ ներկայում ինքնաթիռը պատրաստ է միայն գծանկարի տեսքով: Դրա կառուցման աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում: