ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Գործիչները հանդիպել են, ողջունել միմյանց, ապա նաև լրագրողներին և գնացել բանակցություններ վարելու:
Հանդիպման ու ձեռքսեղմման տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի յութուբյան ալիքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր, որ Պոմպեոն հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: