ԱՄՆ պետքարտուղարը ընդունել է Հայաստանի նախագահին
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում դեռ հանդիպման մասին մանրամասներ չկան, տեղադրվել են միայն հանդիպման լուսանկարները։
Այս հանդիպումից առաջ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
«Հանրապետության նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը»,- փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։