Բրիտանացի երգիչ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ իր հայտնի ստեղծագործության համար
Ամերիկյան Structured Asset Sales ընկերությունը բրիտանացի երգիչ Էդ Շիրանին մեղադրել է գրագողության մեջ և դատի է տվել վերջինիս:
Ինչպես հաղոդում է Life.ru-ն, ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Շիրանն իր Thinking Out Loud ստեղծագործության մեջ կրկնօրինակել է ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Մարվին Գեյի Let's Get it On երգի հատվածները: Դատակայն հացով պահանջվող գումարը կազմում է 100 մլն դոլար:
Նշվում է, որ խոսքը մեղեդու, ռիթմի, ներդաշնակության, հարվածային գործիքների և բաս-կիթառի երաժշտության, ինչպես նաև երաժշտական ստեղծագործության այս հատվածների մասին է:
Երգիչը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: