Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուլնեցի փողոցում բռնությունների քրգործից անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան

Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Անդրանիկ Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:


Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: «Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես Բենց», «Նիվա» և «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ Ա. Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես Բենց», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին», - ասված է հաղորդագրությունում:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Իսոյանին, ով ինչպես արդեն հաղորդել ենք, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»: Իսոյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։


Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:


 


 


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus