Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր եզրակացությունը բավարարի ԼՂՀ ԱԺ 2 պատգամավորներին. ԼՂՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂՀ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը բավարարի 2 պատգամավորներին՝ Հայկ Խանումյանին և Ժաննա Գալստյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նախօրեին կայացած արտահերթ նիստի ժամանակ ԼՂՀ Ազգային ժողովը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել, որը քննելու է ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Արթուր Թովմասյանի տեղեկացմամբ՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 5 պատգամավոր, իսկ եզրակացության հրապարակման համար վերջնաժամկետ է տրվել սեպտեմբերի 28-ը:

«Միջադեպի տեսանյութը կա, ես հիմա ուսումնասիրում եմ այն մինչև վերջ: Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ իրավապահ համակարգի աշխատող, բայց ես, որպես պատգամավոր, որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, իմ լիազորությունների շրջանակներում իմ կարծիքն եմ ասելու: Իրենց ամեն մի նախադասություն քննության է ենթարկվելու՝ սկզբից մինչև վերջ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև։ Համացանցում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։

Նշենք, որ Հայկ Խանումյանը ծննդով Իջևանից է, ունի Ստեփանակերտի գրանցում, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ։

Անդրադառնալով Ժաննա Գալստյանի կողմից Հայկ Խանումյանին «գյալմա» անվանելու շուրջ բարձրացված աղմուկին՝ Արթուր Թովմասյանը նշեց. «1980 թ.-ին, երբ որ մեր ժողովուրդը ոտքի ելավ, որպեսզի Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս գանք և վերամիավորվենք մայր Հայաստանին, դա ամբողջ Արցախի ժողովրդի երազանքն էր: Հետագայում այդ անկախ պետության գաղափարը ծնվեց որպես կոմպրոմիս տարբերակ, բայց մենք ունենք 1 հայրենիք և 2 հայկական պետություն: Եվ 2 հայկական պետությունների քաղաքացիները՝ ՀՀ քաղաքացիները Արցախում, Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ-ում, ոչ մեկը եկվոր չեն»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus