Թուրք պատգամավորին կալանավորել են Գյուլենի հետ առնչություն ունենալու գործի շրջանակներում
Թուրքական դատարանը որոշում է կայացրել մինչև դատական լսումների անցկացումը կալանքի տակ առնել խորհրդարանական Էրեն Էրդեմին, որը ներկայացնում է Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, պատգամավորին մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների՝ ահաբեկչական ճանաչված շարժմանն աջակցելու, ինչպես նաև ընդդիմադիր թերթում խմբագիր եղած ժամանակ նյութերի անօրինական հրապարակման մեջ:
Նշվում է, որ նրա գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերին: Էրդեմին նախկինում արդեն արգելել էին դուրս գալ երկրից՝ հետաքննության պատճառով: