Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լավ կլինի, որ իշխանությունները սփյուռքի վերաբերյալ ոչ թե ընդհանուր հայտարարություններ անեն, այլ ասեն, թե ՀՀ-ն ինչ մասնագետների պահանջ ունի․ Արթուր Մարտիրոսյան

ԱՄՆ-ում՝ Բոստոնում, բնակվող Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ նոր իշխանություններն իրավացի են՝ սփյուռքի մասնագիտական ռեսուրսը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի զարգացման համար, ինքն էլ պատրաստ է և ներկայումս էլ կիսում է իր մասնագիտական փորձառությունը Հայաստանի հետ:

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իշխանությունների հայտարարություններին, թե բացի ֆինանսականից, սփյուռքում կա հսկայական ներուժ՝ Հայաստանը զարգացնելու համար, նկատեց՝ կոչեր հնչեցնելը քիչ է, առաջարկ ներկայացնելուց զատ պետք է ՀՀ իշխանությունները ներկայացնեն՝ ինչպես են պատրաստվում լուծել տեխնիկական խնդիրները, որոնք առաջանալու են մասնագիտական ռեսուրսի՝ Հայաստան տեղափոխման ժամանակ:

«Առաջին, գուցե ամենափոքր խնդիրը լեզուն է, որը ինչ-որ ձևով հնարավոր է լուծել, սակայն այդքան էլ հեշտ չէ: Հետո գալիս են խնդիրներ, որոնք կապված են զուտ մասնագետների պահանջարկի հետ: Ես չգիտեմ, թե արդյոք սփյուռքի նախարարությունում գոյություն ունեն տվյալներ սփյուռքում եղած մասնագետների վերաբերյալ»,- ասաց նա:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ սփյուռքի նախարարությունը հստակ պետք է գնահատի կարիքները,առանձնացնի,թե ինչ մասնագետների պահանջարկ կա, ինչպես պետք է ներգրավվել նրանց Հայաստանի զարգացման գործընթացում:

«Սա հեշտ գործընթաց չէ: Ես, օրինակ, պատրաստ եմ, առանց վարձատրության ժամանակ տրամադրել և այստեղ իմ մասնագիտական փորձով կիսվել: Բայց, երբ խոսքը գնում է երկարատև՝ մի քանի ամսվա կամ մի քանի տարվա կեցության մասին, արդեն տնտեսական խնդիրներ են առաջանում․չես կարող ամեն ինչ թողնել, գալ Հայաստան: Եթե տարեկան քո միջին աշխատավարձը 100-150 հազար դոլար է, պետք է վստահ լինես, որ Հայաստան գալու ժամանակ ինչ-որ ձևով կփոխհատուցվի»,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, չի բացառում, որ  կլինեն սփյուռքահայեր, որոնք կգան հայրենիք առանց ակնկալիքի, որոշեն, որ պետք է ամեն գնով ծառայեն իրենց երկրին, բայց դա այն թափը չի լինի, որն ակնկալվում է:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է լուրջ առաջարկ լինի սփյուռքին: «Այստեղ կարևոր է  հստակ պատկերացնել, որ ոչ թե մարդկային կապիտալը, այլ՝ գիտելիքը ինչպես են բերելու Հայաստան, ինչ ոճով դա պետք է անել, կազմակերպել: Շատ լուրջ ծրագիր և ռազմավարություն պետք է մշակվի: Եվ ամենակարևորը՝ պետք է հասկանանք՝ մեզ ինչ մասնագետներ են պետք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե սփյուռքում շատ ուշադիր էին Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ և ակնկալիքները հիմա նոր իշխանություններից շատ են, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․«Չնայած, որ ասվում է՝ շատ բան երկրում փոխվել է, բայց իմ պատկերացմամբ, մենք դեռ գտնվում ենք սպասողական վիճակում: Ասվում է, որ հինը՝ կոռուպցիան, չի աշխատում, բայց հարց է առաջանում՝ նորն աշխատու՞մ է: Դեռ հարցեր կան, մարդիկ սպասում են, թե ինչով է ավարտվելու, օրինակ, պայքարը կոռուպցիայի դեմ, ինչո՞վ են ավարտվելու այսօրվա ձերբակալությունները: Պետք է դատական համակարգը բարեփոխվի, իսկ այդ ամենը փորձից է գալիս: Հայտարարությունները չեն կարող մարդկանց բերել հայրենիք, արդյունքներ են պետք»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը բերեց իր օրինակը: Պատմեց՝ ինքն անձամբ հայաստանյան բուհերում անվճար դասախոսություն է կարդում, այն դեպքում, երբ դրսում նույն կարգի դասախոսություն կարդալու համար վճարվում է, օրինակ՝ 36 000 դոլար:

«Ես հասկանում եմ՝ ինչու եմ դա անում և պատրաստ եմ դա անել: Ավելի վատ վիճակը մարզերում է, բայց բոլորը չեն կարող գնալ մարզեր: Եվ պետք է հասկանալ՝ քայլերը պետք է լինեն փոխադարձ: Լավ կլիներ, որ Սփյուռքի նախարարությունը կամ իշխանությունները ընդհանուր հայտարարություններ չանեին, այլ ասեին, թե Հայաստանն ինչ մասնագետների պահանջ ունի: Այդ դեպքում կոնկրետ մասնագիտություններ ունեցող մարդիկ կմտածեին՝ իրենք անհրաժեշտ են և կորոշեին գալ: Պետք է նաև որոշակի պայմաններ առաջարկվեն և հստակություն լինի՝ ինչքան ժամանակով պետք է գան: Օրինակ՝ հնարավո՞ր է՝ բժիշկը զգալով իր անհրաժեշտությունը հայրենիքում, իր արձակուրդը անցկացնի Հայաստանում»,- ասաց նա:

Մյուս կարևորը հարցը՝ սփյուռքի՝ Հայաստանում մասնագիտական ռեսուրսի գտնվելու հետ կապված այն է, որ սփյուռքը միատարր չէ: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ դա պետք է հաշվի առնվի․տարբեր մշակույթների, արժեքների, կրոնների կրողները կարող են տարբեր կերպ տեսնել Հայաստանի զարգացումը: «Հնարավոր է՝ խնդիր չլինի էլ այստեղ: Բայց պետք է նաև պատրաստ լինել, որ խնդիրներ կարող են առաջանալ,- ասաց նա՝ նշելով, որ անգամ պետք է ստեղծել կառույցներ նման բոլոր կազմակերպչական հարցերը լուծելու համար: «Հայրենիքում սփյուռքի մտավոր ռեսուրսը տեսնելու համար պետք է շատ լավ ռազմավարություն մշակես, ընդհանուր բառերից այն կողմ լինեն գործողություններ, որոնք արդյունք կբերեն»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus