Բզեզների պայքարը՝ ճապոնացի բլոգերի տեսանյութում (տեսանյութ)
sansyokumedaka ծածկանունով Twitter-ի ճապոնացի օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով երկու մեծ բզեզի պայքարը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են միջատները մոտ մի րոպե պայքարում, և արդյունքում ավելի մեծ չափի բզեզը հաղթում իր մրցակցին ու քշում իր տեղից:
Ուշագրավ տեսանյութը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում. այն ավելի քան 150 հազար հավանություն է հավաքել Twitter-ում:
Տեսանյութը հրապարակվել է նաև Instagram-ի 9gag էջում, որտեղ այն ավելի քան 5 միլիոն դիտում է հավաքել:
Համացանցի մի շարք օգտատերերին հիացրել է բզեզների պայքարը, այնինչ երբ մյուսները կոչ են արել դադարեցնել բռնությունն ու կռիվներ թույլ չտալ:
こいつらクスリやってんのか? pic.twitter.com/9e9KAkUL94
— NEO GOROCHIN▷I.R代表 (@sansyokumedaka) 27 июня 2018 г.