Սանտուշը վստահ է, որ Պորտուգալիան դուրս կգա 1/4 եզրափակիչ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ուրուգվայի հետ դիմակայությունը.
«Ուրուգվայը հզոր հավաքական ունի: Տաբարեսն այնտեղ աշխատում է 12 տարի: Նա գիտի, թե ինչ է ցանկանում տեսնել իր ֆուտբոլիստների մեջ: Սակայն, նրանց դեմ նույնպես հիանալի հավաքական է խաղալու:
Երկու թիմերի համար էլ հեշտ չի լինելու: Վստահ եմ իմ խաղացողների վրա ու հավատում եմ, որ դուրս կգանք 1/4 եզրափակիչ»,- Սանտուշրի խոսքերը մեջբերում է FIFA-ի պաշտոնական կայքը:
Ուրուգվայն ու Պորտուգալիան միմյանց հետ կխաղան հունիսի 30-ին` Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: