Լյուքսեմբուրգը ևս վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը
Այսպիսով, Լյուքսեմբուրգը դարձավ Եվրամիության անդամ 28 պետություններից 6-րդը` Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Բուլղարիայից հետո, որն իր համաձայնությունն է տվել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված փաստաթղթին:
Համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է ապրիլի 11-ին, իսկ հունիսի 1-ից այն մասնակիորեն ուժի մեջ է մտել: