Ռուսական դպրոցի շրջանավարտներին Ուկրաինայի դրոշով և գերբով զարդարված վկայականներ են հանձնել
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքի դպրոցներից մեկում շրջանավարտներին Ուկրաինայի դրոշով և գերբով զարդարված վկայական են հանձնել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայականներն ստացել են №22 դպրոցի 11-րդ դասարանների շրջանավարտները: Կրթական հաստատությունում պարզաբանել են, որ միջադեպը տեղի է ունեցել դասղեկի անուշադրության պատճառով:
Ավարտական վկայականի համար նախատեսված շրջանակը ուսուցչուհին ներբեռնել է համացանցից և ուշադրություն չի դարձրել ուկրաինական դրոշի գույներին և գերբին: Նշվում է, որ ներկա պահին աշակերտները վերադարձնում են վկայականները և դրանց փոխարեն ռուսական խորհրդանշաններով տարբերակն են ստանում: