Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը եղել է ՀԱԿ-ի առանցքային պահանջներից. Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում  նշեց, որ ՀԱԿ-ը, լինելով Հայաստանում առանցքային քաղաքական ուժերից մեկը, տրամադրված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մեր ամենամեծ ռեսուրսն ազատ և արդար ընտրություններն են»,-ասաց նա: Ըստ Զուրաբյանի՝ ԸՕ բարեփոխումների վերաբերյալ ՀԱԿ-ը ներկայացրել է առաջարկություններ, և այդ առաջարկների առանցքային պահանջներից է եղել նաև 100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը: «Կարելի է գոհունակություն հայտնել, որ այդ պահանջը գոնե Կառավարության հանձնաժողովի կողմից  այս պահին ընդունելի է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է անցողիկ շեմը իջեցնելու առաջարկին, ապա ասաց, որ դրան չեզոք են վերաբերում: «Դա մեր պահանջների մեջ չի եղել, բայց նորմալ ենք ընդունում շեմի իջեցումը»:

- Պարոն Զուրաբյան, ընտրական օրենսդրության բարեփոխումներից հետո Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին:

-Հարցը չի քննարկվել «Կոնգրեսում«, բայց ի՞նչ է նշանակում լինել առանցքային քաղաքական ուժերից մեկը Հայաստանում և չմասնակցել ընտրություններին: Բնականաբար, մեր կուսակցությունը տրամադրված է մասնակցելու, առավել ևս որ կան նախադրյալներ, որ սա կլինի, վերջապես, ազատ և արդար ընտրություն Հայաստանում:

-Իսկ նախորդ ընտրություններից հետո ՀԱԿ-ը մրցունակ կերպով ընտրապայքարին մասնակցելու բավականաչափ ռեսուրս ունի՞, այս պայմանների դեպքում ի՞նչ հնարավորություններ ունի՞ ՀԱԿ-ը: 

-Մեր ամենամեծ ռեսուսրն ազատ և արդար ընտրություններն են, և մինչև հիմա «Կոնգրեսի» ցածր արդյունքները կապված են եղել միայն նրա հետ, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ «Կոնգրեսը» չանցնի խորհրդարան: Եվ ընդհանրապես 2008 թ-ից սկսած իշխանության ամբողջ գործողությունն ուղղված է եղել ընտրությունների ժամանակ «Կոնգրեսին» հնարավորինս ճնշել, չթողնել, որ մենք որևէ արդյունք չարձանագրենք, այսինքն՝ մեր պրոբլեմը միշտ եղել է դրանից, դրա համար մենք միշտ պայքարել ենք ազատ և արդար ընտրությունների համար: Եթե հայ ժողովրդին, մեր հասարակությանը թողնեն ընտրություն կատարել ազատ և գաղափարական և ոչ թե ընտրակաշառքի հիման վրա, ոչ թե կրիմինալ և ադմինիստրատիվ ճնշումների հիման վրա, բարեգործության ազդեցության տակ, որն իրականում նույն ընտրակաշառքն է, եթե այդպիսի ընտրություն կատարվի, բնականաբար, մենք շատ վստահ ենք մեր ուժերին:

- Այս փուլում ԸՕ բարեփոխումների նպատակով ստեղծված հանձնաժողովներում տարբեր ձևաչափով քննարկումներ են ընթանում, ՀԱԿ-ը մասնակցո՞ւմ է որևէ ձևաչափի:  

-Որևէ առաջարկ «Կոնգրեսին» պաշտոնապես չի արվել: Միակ բանը, որ եղել է, Դանիել Իոաննիսյանի այցն է «Կոնգրես», բայց մինչև հանձնաժողով ստեղծումը: Նա խնդրել էր մեզ  հանդես գալ մեր առաջարկներով ԸՕ-ի վերաբերյալ, ինչը մենք անմիջապես արեցինք, հրապարակեցինք «Կոնգրեսի» առաջարկությունները, բավական ծավալուն մի փաստաթուղթ ԸՕ-ի բարեփոխման վերաբերյալ: Իհարկե, գոհունակությամբ ընդունեցինք, որ հարցազրույցներից մեկում տված Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՀԱԿ-ի առաջարկներն ամենաընդունելին են:  

-Պարոն Զուրաբյան, ԸՕ բարեփոխման կառավարության հանձնաժողովի կողմից ընդունած որոշումներից մեկն այն է, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական: Ինչպե՞ս եք վերաբերում նման առաջարկին և ընդհանրապես ի՞նչ է ենթադրում փակ ցուցակով գնալը:   

-100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնականի դեպքում ընտրողը կուսակցությանը և նրա ցուցակում ներկայացված անհատներին գնահատելու է որպես ամբողջություն, իսկ ըստ ընտրական տերմինոլոգիայի՝ փակ ցուցակն այն ցուցակն է, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր անունները, բայց ընտրողը կարող է ընտրել միայն ցուցակը, այսինքն՝ անունները նշվում են, բայց հերթականությունը որոշում է կուսակցությունը: Իսկ բաց ցուցակն այն է, որ կուսակցությունը մարդկանց  ցուցակը ներկայացնում է, բայց հաջորդականությունը որոշում է ընտրողը՝ այս կամ այն մարդուն ավելի շատ ձայն տալով:   

-Իսկ դա ՀԱԿ-ի առաջարկների՞ց էր:  

-Նախ այդ առաջարկը եղել է մեր առանցքային պահանջը,  երկրորդը՝ 2017թ-ի ընտրություններից առաջ Կոնգրեսը նախաձեռնեց մեծ հավաք և, ըստ էության, կարողացավ հասնել կոնսեսուս+1 կարգավիճակի այդ առաջարկի վերաբերյալ: Այսինքն՝ բացի ՀՀԿ-ից բոլոր կուսակցություններն  այդ սկզբունքի օգտին քվեարկեցին: ՀՀԿ-ի կողմից այս ռեյտինգային համակարգի ներդրումը բոլոր սկզբունքների խախտում էր, դա արվել է գոյություն ունեցող կոնսեսուին հակառակ, այսինքն՝ դա եղել է առանցքային պահանջ, և կարելի է գոհունակություն հայտնել, որ այդ պահանջը գոնե Կառավարության հանձնաժողովի կողմից  այս պահին ընդունելի է:

-Կարծես, ՀՀԿ-ն կրկին համաձայն չէ 100 տոկոսանոց համամասնականին:

-Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համաձայն չէ, նա միակ կուսակցությունն է քաղաքական ուժերից, որը համաձայն չէ, ուրեմն ինքը պետք է զիջի, պարզ չի՞: Այդ ժամանակները  հո վերջացան, որ իրենց ցանկությամբ էր:

- Հաջորդ առաջարկն է, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է դաշինքների համար՝ 7-ից 6, իսկ  կուսակցությունների համար՝ 5-ից 4 տոկոսի:

-Այս առաջարկին չեզոք ենք վերաբերում, որևէ խնդիր չկա, ինչ-որ իմաստով, իհարկե, կօգնի խորհրդարանի ներկայացուցչականության ապահովմանը, ընդհանրապես նույնիսկ կարելի էր հանել շեմը: Կարճ ասած` դա  մեր պահանջների մեջ չի եղել, բայց նորմալ ենք ընդունում շեմի իջեցումը:

-Խորհրդարանում  մեծ թվով կուսակցություների ներգրավումը խնդիր չի՞ առաջացնի:  

-Դա նպաստում է ավելի շատ թվով քաղաքական ուժերի ներկայացուցչականության, այսինքն՝ մեծ հնարավորություն է ստեղծում: Այս պահին իսկապես մեր ժողովրդավարության համար լավ է, որ հնարավոր չափով  շատ ուժեր ներկայացված լինեն:

-Պարոն Զուրաբյան, ընտրությունների անցկացման համար 1 տարի ժամկետ է տրվել, որ ավարտվեն ԸՕ բարեփոխումները, և ընտրություններ անցկացվեն: ՀԱԿ-ն այն դիրքորոշմա՞ն է, որ 1 տարի ժամկետը երկար է, դուք նույն համոզմա՞ն եք, որ շատ ավելի սեղմ ժամկետում պետք է անցկացվեն:

-Ես նույն կարծիքին եմ, որ  այս վիճակը, երբ մի կողմից նոր իշխանությունն  ունի ժողովրդի վստահությունը, և մյուս կողմից գործում է խորհրդարան, որը ձևավորված է կեղծված այդքան  ջանալ, որ հնարավորինս սեղմ ժամկետում ընտրություններ անցկացվեն: Քանի դեռ այս վիճակը կա, սա փակուղային վիճակ է:  

1 տարին անտանելի երկար է, նախ կարող է այնպես ստացվել, որ ընդհանրապես ընտրություններ չանցկացվեն, պետք չի բացառել նման զարգացումը, որովհետև այդքան երկար ժամանակ այս փակուղային  վիճակը մնա, դա կարող է բերել այսօրվա կառավարության վարկաբեկմանը և պարարտ հող  կստեղծի ՀՀԿ-ի ռևանշի համար: Չեմ կարծում, որ այս իշխանությունների համար ընդունելի է նման սցենարը, և իրենք շատ լավ հասկանում են: Դրա համար ասում եմ, եթե շատ երկար տևի, ավելի խորացնելու է իրավիճակը:   

-Պարոն Զուրաբյան, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի՞ ցուցակը:

-Դուք առաջ եք ընկնում, ընդհանրապես ոչ մի քննարկում չենք ունեցել ցուցակի վերաբերյալ: Շատ եք առաջ ընկել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus