Թաիլանդում զբոսաշրջիկների համար նոր սահմանափակումներ կմտցվեն
Թաիլանդի իշխանությունները նոր սեզոնում մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Սիմիլանի կղզիներ և արգելել հանգստացողներին գիշերել այնտեղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխանությունները որոշել են վերականգնել մի շարք սիրված հանգստավայրեր՝ սկսելով զբոսաշրջիկների հոսքի նվազեցումից:
Նշվում է, որ Սիմիլանի կղզիներում արևադարձային անտառներ, ճերմակ ավազով մաքուր լողափներ ու թափանցիկ ծով կա, որտեղ կարելի է հազվագյուտ կենդանիներ ու բույսեր տեսնել:
Սիմիլանի կղզիներում գիշերելը կարգելվի հոկտեմբերի 15-ից՝ անձրևների սեզոնի ավարտից հետո: Կսահմանափակվի նաև օրական կղզին այցելող զբոսաշրջիկների առավելագույն քանակը: