Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով. վարչապետն ընդունել է ՌԴ մշակույթի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն էլ ավելի խորանան և հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երևանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի և տարածաշրջանների միջև գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու  համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Պարոն Մեդինսկին կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ինչպես միջտարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ֆիլմարտադրության խթանմամբ ու մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ տեմպերը կշարունակեն ոչ միայն պահպանվել, այլ նաև ավելանալ:    

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus