Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դա չի կարող լինել ինքնանպատակ. Դավիթ Հարությունյանը` խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնելու մասին

ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Կառավարությունում տեղի ունեցած ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ երկրորդ նիստին, ասաց, որ նիստին մասնակցելու համար իրենց ոչ մեկը չի դիմել: «Բայց ես մասնակցում ՀՀԿ անունից ԱԺ-ում ֆրակցիաների կողմից կազմակերպված աշխատանքային խմբի աշխատանքներին»,-ասաց նա և նշեց, որ իրենք ևս առաջարկներ ունեն, որոնք կներկայացնեն խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբին, որի հերթական նիստը նշանակված է հուլիսի 4-ին:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ընթացել է ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ երկրորդ քննարկումը, և ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ քննարկման ընթացքում 2 որոշում են ընդունել:

«1-ին՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, 2-րդ՝ որոշում կայացվեց անցողիկ շեմի հետ կապված, ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար, այսինքն՝ 4 ու 6 տոկոս»,- ասել է նա:

Դավիթ Հարությունյանը վաղ համարեց գնահատել, թե իշխանությունը ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին կարողանում է կոնսեսուս ապահովել, թե ոչ:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և անցողիկ շեմը նվազեցնելու որոշումների մասին իր անձնական կարծիքին, ապա նախկին նախարարը նշեց, որ շեմը նվազեցնելը պետք է որոշակի նպատակ հետապնդի, և պետք է հասկանան, թե ինչի համար է դա արվում:

«Դա չի կարող լինել ինքնանպատակ: Որպես կանոն՝ խորհրդարանական պետություններում որոշակի ընտրական շեմը հնարավորություն է ստեղծում ապահովել ավելի կայուն մեծամասնություն, ինչը, կարծում եմ, արդարացված է այն պարագայում, երբ չկան բազմաթիվ կայացած կուսակցություններ: Ես պետք է հասկանամ, թե ինչն է խնդիրը, որտեղից է ծագել մտահոգությունը, որպեսզի կարողանամ հստակ արձագանքել»,-ասաց նա:

Իսկ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի վերաբերյալ նա ասաց, որ համամասնականի թերությունների մասին բազմիցս խոսել է և կարծում է, որ այս պահին մտահոգությունները փարատված չեն, թեև պատրաստ է լսելու, թե ինչով է այդ դիրքորոշումը պայմանավորված:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus