Իրաքում մահապատժի է ենթարկվել ահաբեկչական գործունեության ծավալման համար մեղադրվող 12 անձ
Իրաքում մահապատժի է ենթարկվել 12 անձ, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործունեության ծավալման ու «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցության համար, գրում է korrespondent.net-ը։
Մահապատիժներն իրականացվել են երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հնչեցրած կոչից ժամեր անց: Հայտնի է, որ վարչապետը կոչ է արել անհպաաղ իրականացնել մահապատժի վերաբերյալ ավելի վաղ կայացված դատական վճիռները։
Բոլոր մահապատժի ենթարկվածները մեղավոր էին ճանաչվել Իրաքի անվտանգության ծառայության 7 աշխատակցի առևանգման ու սպանության համար։ Մահապատժի ենթարկվածների ազգության մասին տեղեկություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանն Իրաքում կախաղան էր բարձրացվել 42 մարդ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության հետ կապ ունենալու համար։