Առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիտարկելու հարևան ժողովուրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը. Վիկտոր Ենգիբարյան
Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դիտրակել հարևան ժողովրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը:
«Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը միշտ եղել է շրջափակման ու պատերազմի սպառնալիքի միջոցով Հայաստանի տնտեսության հյուծումը, հասարակական հանդուրժողականության քայքայումը, արտագաղթին ու դասալքությանը նպաստելը:
Ցավոք, նրանք մասամբ հասել են իրենց նպատակին:
Ի պատասխան մեր ժողովուրդը՝ իրականացնելով սիրո և համերաշխության հեղափոխություն, մեր հարևանների «հյուծման» քաղաքականությունը հայտարարել է առոչինչ: Երկրի սլաքները փոխվել են դեպի դրականը, հատկապես, անվտանգության համար չափազանց կարևոր, հասարակական համերաշխության առումով:
Բնական է, որ այս պայմաններում ակնկալելի է ադրբեջանական հռետորաբանության սրում և սպառնալիքի կտրուկ աճ:
Մենք պետք է հստակ հասկանանք. սպառնալիքի կտրուկ աճը չի ավելացնում պատերազմի հավանականությունը, այդ հավանականությունը այնքան է, որքան ամիսներ ու տարիներ առաջ:
Մեր կողմից ցանկացած նույնիսկ փորձագիտական ջղաձգում ու տագնապ նպաստում է իրենց քաղաքականությանը ու ոչ մի օգուտ չի տալիս մեր երկրին:
Ես առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկել հարևան ժողովուրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը»,-գրել է նա: