Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արծվիկ Մինասյանը ռուսաստանահայ գործարարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։

Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

Նախարարը հայտնել է, որ օրեր առաջ վարչապետի մոտ կայացած հանդիպումից հետո ներկայում առավել հասցեական կարող են խոսել խնդիրների ու հնարավորությունների մասին և նշել, որ, նաև վարչապետի հանձնարարականի համաձայն, գերատեսչությունը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հայ գործարարների նախաձեռնություններին։  Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, մաքսային և հարկային խնդիրներին, ապրանքաշրջանառության ծավալներին ու բեռնափոխադրումներին առնչվող հարցերին։ Նախարարը ներկայացրել է այն պատասխանատուներին, որոնց հետ անմիջական կապի միջոցով գործարարները կարող են բարձրաձայնել առաջացած խնդիրների ու հարցերի մասին։ Նախանշվել  է առաջնահերթ գործողությունների շրջանակը։

Հայ գործարարները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար, տեղեկացնելով նաև Հայաստանի կառավարության հետ Ստավրոպոլի մարզային իշխանությունների կողմից համագործակցության առաջարկը, ինչը հայկական կողմը ողջունելի է համարել։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus