Գյումրու բնակիչը ոստիկանությանը հայտնել է, որ փոստատարն իր ու որդու թոշակն ամբողջովին չի փոխանցել
Գյումրիում քաղաքացին փոստատարին մեղադրում է իր ու որդու թոշակը շուրջ մեկ տարի ոչ ամբողջությամբ վճարելու մեջ:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ այդ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել Գյումրու բնակիչը:
«Հունիսի 28-ին քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 4 փոստային բաժանմունքի փոստատարը մոտ մեկ տարի իր և որդու հասանելիք թոշակի 90000 դրամից տվել է 88 000 հզր դրամ»,-հայտնեցին ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: