Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին և փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման և մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված և կարևոր: