Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից. Axios
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է երկիրը դուրս բերել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ինչի մասին նա բազմից ասել է Սպիտակ տան բարձրաստիճան չինովնիկներին:
Այս մասին գրում է Axios–ը՝ նկատելով, որ նման քայլ անելու դեպքում համաշխարհային առևտրում «սարսափելի անկարգություն» կսկսվի:
«Նա 100 անգամ սպառնացել է դուրս գալ ԱՀԿ-ից: Դա միանգամայն ձախողում կլինի մեր երկրի համար»,-ասել է Սպիտակ տան աղբյուրը:
Վերջինը մանրամասնել է, որ Թրամփը ԱՀԿ-ի մասին խոսելիս ոչ նորմատիվ բառապաշար է օգտագործել: Նա նաև հայտարարել է, որ կազմակերպությունը ստեղծվել է աշխարհի մյուս պետությունների կողմից՝ Միացյալ Նահանգներին ճնշելու համար: