Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էրդողանը հաղթեց, քանի որ աշխարհիկ ու արևմտամետ հայացքներով աչքի ընկնող ընդդիմությունը վախեցրել էր պահպանողականներին․ թուրք պատգամավոր

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրանց կոալիցիոն գործընկեր ազգայնական «Ազգային շարժում»-ն այս անգամ կարող են համաձայնության չգալ, ինչը կբերի քաղաքական ճգնաժամի ու նոր արտահերթ ընտրություններիանցկացման: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Իզմիրից ընտրված պատգամավոր Աթիլլա Սերթելը։

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, ընդդիմադիր պատգամավորը նաև խոսել է իրենց կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անհաջողության պատճառի մասին:

Ըստ Սերթելի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ տարավ, քանի որ նրան ձայն տվեցին ոչ միայն իր կողմնակիցներն, այլև անգամ այլ՝ «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների պահպանողական ընտրողները, որոնց վախեցրել էին աշխարհիկ ու արևմտամետ դիրքորոշմամբ հայտնի Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ինջեի հանրահավաքները։

«Ինջեի բազմամարդ հանրահավաքները տեսնելով՝ բազմաթիվ պահպանողականներն ապրեցին այն վախը, թե նա կարող է իսկապես իշխանության գալ։ Մենք տեսանք, որ բազմաթիվ նահանգներում Էրդողանը ձայներ ստացավ անգամ ընդդիմադիր «Լավ» ու «Երջանկություն» կուսակցությունների ընտրողներից»,-շեշտել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրություններում Էրդողանը ստացել էր ձայների 52.6 տոկոսը, Ինջեն՝ 30.6 տոկոսը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus