Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը (տեսանյութեր, թարմացվող)

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Ամուլսարի հանքի աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհը:

Նրանք պահանջում են բացել հանքերի ճանապարհը և թույլ տալ շարունակել շինարարական աշխատանքները:


Վազգեն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում իրավիճակը ներկայացնող տեսանյութ է տեղադրել:

 



14:07


Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

«Մենք այնտեց չենք գնացել, չենք միջամտել որևէ բանի, բայց հենց նոր տեղեկություն ստացանք, որ Ջերմուկից դուրս եկող մեքենաների և ցուցարարների միջև վիճաբանություն է եղել: Հանքի աշխատողները մեքենաներից մեկի ապակին կոտրել են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ տեղի բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի հնարավոր բացմանն ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները՝ խոչընդոտելով «Լիդիանի Արմենիա» ընկերության աշխատանքներին։

Այսօր Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ակցիային զուգահեռ հանքի աշխատողներն էլ փակել են դեպի Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհը:

Նախնական տեղեկություններ էին շրջանառվում, որ «Լիդիան» ընկերությունն իր աշխատողների հետ ցանկանում է փակել միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները, բայց հետագայում փակվեց միայն դեպի Ջերմուկ ճանապարհը:


Մանրամասները՝ տեսանյութում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus