Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

29 մլն դրամ է վճարվել 16  քաղբանտարկյալի ազատ արձակելու համար, ևս 18-ի գրավ դեռ պետք է վճարվի. ՀԽ (տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանն արդեն իսկ 29 մլն դրամ է վճարվել 16  քաղբանտարկյալի ազատ արձակման  համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը` հավելելով, որ խափանման միջոցի փոփոխության հարցով պատգամավորները ներկայացրել են երաշխավորագրեր, ստորագրություններ,  բայց գրավի վճարումը կատարում է ՀԽ-ն, բացառությամբ Ներսես Պողոսյանի դեպքի:

«65 հազար դոլար, պատկերացրեք, դա ինչ թիվ է: 10 մլն դրամ վճարվել է Կարո Եղնուկյանի  համար, որի կեսը Կարո Եղնուկյանը պարտքով է վճարել, բայց այս գումարը կապ չունի մեզ տրված նվիրատվությունների հետ,  եթե 29 մլն –ից հանում ենք 10 մլն, 15  հոգու համար ստացվում է 19 մլն: ՀԽ-ն 5 մլն դրամի վճարումը  կատարել է անձնական միջոցներով, մնացած 14 մլն-ից  5,5 մլն –ը  պարտք ենք   վերցրել, երբ Ժիրայր Սեֆիլյանի գրավի համար 6,5 մլն դրամ գրավ պահանջվեց, մնացած  8,5 մլն-ն ստացել ենք որպես նվիրատվություն: Այժմ 18  հոգի դեռ գտնվում է  բանտերում, որոնցից 3-ի համար արդեն վճարել ենք, բայց խափանման միջոցը չի  փոխվել»,-շեշտեց նա:

Սյուզան Սիմոնյանը կարծում է, որ բարձր գրավի սահմանմամբ հին համակարգի դատարանները հալածանքի են ենթարկում ՀԽ-ին, քաղբանտարկյալներին, քանի որ  անազատության մեջ գտնվող մարդիկ, 2 տարի է, չեն աշխատել, սոցիալապես անապահով են, և այդքան գումար գտնելն իրենց համար անհնար է:

ՀԽ անդամ Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաև անբարոյական: Նա կարծում է, որ  քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ:

«Դա անարդարացի է և անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում, ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են երկիրը լքել»:

Կարո  Եղնուկյանի կարծիքով ` քաղբանտարկյալներն այս պահին պատանդներ են հին համակարգի ձեռքում, գրավն էլ պատանդառության գինն է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus