Իբրահիմովիչ. Ես գրավել եմ աշխարհը, հիմա դա անում է Շվեդիայի հավաքականը
Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է շվեդների` ԱԱ-2018-ում ունեցած հաջողության և 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին.
«Դեռ մինչև աշխարհի առաջնության մեկնարկն էի ես ասում, որ նրանք հեռուն կգնան, և, հնարավոր է, նույնիսկ Գավաթը նվաճեն:
Շատ ուրախ եմ: Հպարտ եմ, որ շվեդ եմ, ես ամեն տեղ Շվեդիայի դրոշով եմ գնում:
Ես գրավել եմ աշխարհը, հիմա այն գրավում է Շվեդիայի հավաքականը: Յուրաքանչյուրին, ով խաղալու է Շվեդիայի հետ, բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ` բոլորը դա հասկանում են»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Հիշեցնենք` Մունդիալի 1/8 եզրափակչում Շվեդիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի հետ: