ԱՄՆ-ում Capital Gazette թերթի խմբագրությունում 5 մարդ սպանած անձին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում Capital Gazette պարբերականի խմբագրության դեմ արյունալի հարձակում իրագործած անձին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ գործով առաջին դատական լսումները կկայանան արդեն այսօր՝ քաղաքային դատարանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Capital Gazette թերթի խմբագրության դեմ իրականացված զինված հարձակման համար ոստիկանությունը կասկածում է նույն նահանգի բնակիչ Ջերոդ Ուորեն Ռամոսին։
Հայտնի է, որ Ռամոսը խնդիր էր ունեցել պարբերականի խմբագրակազմի հետ դեռ 2012թ.։ Կասկածյալը երկար տարիներ քննադատության է ենթարկել պարբերականի գործունեությունը սոցցանցերում, ինչպես նաև հետապնդել խմբագրության անդամներին։