«Բանանց»-«Լոկոմոտիվ Տաշքենդ» հանդիպումն ուղիղ եթերում
Երևանի «Բանանցը» հունիսի 27-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որի շրջանակում այսօր` հունիսի 29-ին, ստուգողական խաղ կանցկացնի Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Բանանցի» յութուբյան ալիքում:
Ուզբեկստանի չեմպիոն «Լոկոմոտիվն» ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Մինսկում «Բանանցը» ևս 2 ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով ռուսական ՖԱԼ-ում հանդես եկող «Տամբովի» և բելառուսական «Նեմանի» հետ: