Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ծիրանի աննախադեպ բերք ունենք, այս պահին որևէ խնդիր չկա արտահանման համար. Ս. Պապիկյան

Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը, որը մեկնարկել է հունիսի 29-ին Երևանում, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության նոր եզրեր գտնելու հարթակ է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս տարվա համաժողովի էությունը կայանում է նրանում, որ տնտեսական նոր համագործակցության եզրեր փնտրենք, հայ-ռուսական երկարամյա հարաբերությունները սերտացնենք նոր ոլորտներում: Հիմնականում քննարկվելու են երկու երկրների տարածաշրջանների՝ Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև հարաբերությունների խորացումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Պապիկյանը:

Երկու երկրների տարածաշրջանների միջև զարգացման տեսանկյունից կարևոր կարող է լինել, ըստ պաշտոնյայի, փոքր ավիացիայի զարգացումը: Մասնավորապես, ոչ մեծ ինքնաթիռներով չվերթների կազմակերպման առաջարկ է եղել՝ հայաստանյան փոքր օդանավակայանների հետ կապի միջոցով, որը, սակայն, կապի ու տրանսպորտի նախարարության քննարկման դաշտում է:

Անդրադառնալով այս տարվա հինգ ամիսներին դեպի ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման աճին՝ Սուրեն Պապիկյանը նկատեց՝ այն պայմանավորված է Հայաստանում բերքատվության բարձր աճով: «Ծիրանի աննախադեպ բերք ունենք, ու մինչ օրս որևէ խոչընդոտ չի եղել ռուսաստանյան շուկա արտահանելու տեսանկյունից: Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ Լարսում հիմնականում տեխնիկական խնդիրների պատճառով կարճ ժամանակով խոչընդոտներ առաջանան, բայց այս պահին որպես այդպիսին որևէ խնդիր չկա ապրանքների արտահանման համար»,-վստահեցրեց նախարարը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus