Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ժաննա Գալստյանի կողմից «գյալմա» բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից. Ա. Աղաբեկյան

ԼՂՀ ԱԺ պատգամավորի կողմից «գյալմա» (եկվոր-խմբ.) բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը:

«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով՝ այսօր եմ արտահայտում կարծիքս. տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:

Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտության («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»,- ասվում է Արթուր Աղաբեկյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև։ Համացանցում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։

Նշենք, որ Հայկ Խանումյանը ծննդով Իջևանից է, որն ունի Ստեփանակերտի գրանցում, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus