Ֆրանսիայում հանել են ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված մեղադրանքները
Ֆրանսիայի իշխանությունները հանել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս տեղեկությունը Интерфакс-ին հայտնել է Կերիմովի փաստաբանը: Վերջինս նշել է, որ մոտ օրերին նրան կվերադարձվեն անձնագիրն ու վճարած գրավը: Նիս քաղաքի դատախազ Ժան Միշել-Պրետրը РБК-ին հայտնել է, որ Կերիմովը գործում նեգրավվելու է որպես վկա: