Օլեգ Նավալնին 3․5 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց
Նախօրեին Ալեքսեյ Նավալնին Ինտագրամի իր էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել եղբոր դատավճիռը, իսկ ամբողջ գործը՝ կեղծ:
2014 թվականի դեկտեմբերին ռուսաստանյան դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել «Իվ Ռոշե» ընկերության հետ ապօրինի պայմանագիր կնքելու մեջ: Ալեքսեյ Նավալնին նույն գործով պայմանական ազատազրկման էր դատապարտվել:
Ռուսաստանյան իրավապաշտպանները, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնին պնդում էին, որ Օլեգ Նավալնին բանտում բազմիցս ճնշումների է ենթարկվել: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Օլել Նավալնիին քաղբանտարկյալ է ճանաչել: