Մանվել Գրիգորյանի որդու բնակարանից գողացել են զարդեր, որսորդական հրացան՝ փաստաթղթերով
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի ՝ Վաղարշապատում՝ Մելիքյան 19 հասցեում գտնվող բնակարանից հափշտակել են զարդեր, տարբեր իրեր, որսորդական հրացան՝ իր փաստաթղթերով:
Այս մասին հայտնի դարձավ ՔԿ-ի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ զրույցից: Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե ում է պատկանում նշված հասցեի բնակարանը, բայց հաստատում է այնտեղից կատարված գողության փաստը:
Նշենք, որ այդ հասցեում գտնվող բնակարանը պատկանում է Արման Գրիգորյանին:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող առանձնատնից գողության մասին լուրին, ապա Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ այնտեղից ոչինչ չի գողացվել, կատարվել է բնակարանային գողության փորձ: Հարուցվել է քրեական գործ: